Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այցելել է Լոնդոնում ահաբեկչությունից տուժածներին՝ տեղեկացնում է Reuters-ը:

 Վարչապետը նրանց հանդիպել է հիվանդանոցում, ուր տեղափոխել են նրանց Լոնդոնի կենտրոնում ահաբեկչությունից հետո: Նա շփվել է ահաբեկչությունից տուժածների, ինչպես նաև բժշկական անձնակազմի հետ:
 Վարչապետի ներկայացուցչի խոսքով՝ Մեյը հիվանդանոցում մոտ 40 րոպե է անցկացրել և գրառում է թողել ցավակցությունների գրքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել