Ըստ ներկայացված տվյալների՝ այս տարվա առաջին երկու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը ավելի քան 200 մլն դոլարով: Այսպես` 2017 թվականի հունվար-փետրվարին Հայաստանից արտահանումը կազմել է 273.7 մլն դոլար, իսկ ներմուծումը Հայաստան՝ 487.3 մլն դոլար:
Ընդգծենք նաև, որ նշված ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է ինչպես արտահանումն, այնպես էլ ներմուծումը: Արտահանման ոլորտում տարեկան աճը կազմել է 20%, իսկ ներմուծման ոլորտում՝ 23.5%: Ինչպես տեսնում ենք, արտաքին աշխարհի հետ մեր երկրի առևտրաշրջանառությունը մեծ տեմպերով աճում է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1839790286286110&set=a.1475332372731905.1073741827.100007654697428&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել