Սամվել Բաբայանի հարցաքննությունը կարճ է տևել. նա չի ընդունել իրավապահների կասկածներըArmlur.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հարցաքննությունն ավարտվել է: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Ավետիս Քալաշյանը: «Հարցաքննությունն ավարտվեց, կարճ տևեց:

Ինչի մեջ, որ իրեն կասկածում են, բնականաբար չի ընդունում, գտնում է, որ անհիմն է»,- ասաց նա: Հարցին՝ մեղադրանք Սամվել Բաբայանին կառաջադրվի, թե ոչ, նա պատասխանեց, որ դեռևս պարզ չէ: Փաստաբանի փոխանցմամբ` Բաբայանը ձերբակալվել է մաքսանենգ ճանապարհով «Իգլա»-ի` Հայաստան տեղափոխել պատվիրելու կասկածանքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել