Հայաստանում ադրբեջանական դեղերի վաճառքը տեղի է ունենում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մեղքով և առողջապահության նախարարության թողտվությամբ։ Վարչապետի պնդմամբ և այդ նախարարության լռելյայն համաձայնությամբ էր, որ անցյալ տարվա մարտի 21-ին կառավարությունն ընդունեց չգրանցված տուփերով և ներդրիներով դեղերի ներմուծումը թույլատրող որոշում, թեև Առողջապահության համաշծարհային կազմակերպությունն դեմ է նման գործունեությանը։ Ի դեպ, որոշումն ընդունվել էր, վարչապետի դեղ ներկրող ինչ-որ ազգական-բարեկամի գործը լավացնելու համար։
Իսկ այն, որ ահազանգից երկու շաբաթ հետո այդ դեղերը դեռ չեն առգրավվել, արդեն խոսում է ֆարմացիայի և ընդհանրապես ՀՀ կառավարման համակարգի փթածության մասին։ Համակարգի տանձին չի ընդհանրապես, թե ինչ կլինի քաղաքացու հետ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



