Yerkir.am-ը գրում է.Շոտլանդացի պատգամավորները մարտի 22-ին կքվեարկեն հանրաքվեի անցկացմանը կողմ կամ դեմ: Դեմ են հանդես գալիս ազատականները, լիբերալ-դեմոկրատները և պահպանողականները: Սակայն նախաձեռնողին սատարում են խորհրդարանական մեծամասնություն ունեցող «կանաչները», գրում է «Deutsche Welle»-ն:
Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ, Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը մտադիր է խորհրդարանից լիազորություններ ստանալ Լոնդնոի հետ բանակցությունների համար: Առանց Լոնդոնի համաձայնության հնարավոր չէ իրավաբանական հետևանքներ ունեցող հանրաքվե անցկացնել: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը պնդում է, որ հանրաքվե պետք չէ անցկացնել, քանի դեռ չեն ավարտվել Brexit-ի մասին բանակցությունները: Ըստ Սթերջենի, հանրաքվեն պետք է կայանա 2018-ի աշնանը կամ 2019-ի գարնանը:
2014-ին անկախության մասին առաջին հանրաքվեի ժամանակ շոտլանդացիների մեծ մասը քվեարկեց Մեծ Բրիտանիայի կազմում մնալու օգտին: Brexit-ի վերաբերյալ քվեարկության ժամանակ 2016-ին Շոտլանդիայի բնակիչների մեծ մասը կողմ է արտահայտվել ԵՄ կազմում մնալուն: