2017-2018 թթ. ընթացքում Դիլիջանում կկատարվի 1.7 մլն դոլարի ներդրումYerkir.am-ը գրում է.
 Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում  ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներն այսօր ծանոթացել են համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքին:
 USAID-ի «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին»  ծրագրի շրջանակներում Դիլիջան համայնքում 2017-2018 թթ-ի ընթացքում կկատարվի 1.7 մլն դոլարի ներդրում: Արդեն Դիլիջան համայնքին տրամադրվել են 3 ինքնաթափ բեռնատար, 2 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 գրեյդեր:

Առաջիկայում  համայնքը կստանա ևս մեկ ինքնաթափ բեռնատար և ավտոգրեյդեր, սանմաքրման փոշեկուլ մեքենա,  ձյուն մաքրող կոմունալ մեքենա, 2 ավտոաշտարակ՝ լուսավորության համակարգը անթերի պահելու և բարձրահարկ շենքերի վրա կատարվելիք մեկուսացման և վերանորոգման աշխատանքների համար, թրթուրավոր տրակտոր, որը կաշխատի դժվարանցանելի ճանապարհներին և աղբավայրում՝ լուծելով բազմաթիվ կոմունալ խնդիրներ:

Մեքենաներն ու սարքավորումները նորմատիվային պայմաններում և  պատշաճ կերպով սպասարկելու համար կառուցվելու է տեխնիկայի սպասարկման կայանատեղի:

 Տեխնիկական միջոցները և սարքավորումները օգտագործվելու են Դիլիջան  խոշորացված համայնքի փողոցային լուսավորության համակարգի ստեղծման ու համալրման, համայնքի աղբահանության համակարգի ձևավորման ու սպասարկման, ներհամայնքային ճանապարհների սպասարկման համակարգի ձևավորման, համայնքային տնտեսության պահպանման ու բարելավման նպատակով:

Դիլիջանի արտաքին լուսավորության բարելավման շրջանակներում Դիլիջան քաղաքային համայնքի 1500 լուսատու կփոխարինվի  ժամանակակից լուսադիոդային սարքերով, իսկ  6 բնակավայրում  կանցկացվի ժամանակակից լեդ լուսավորություն: 2017 թվականի ընթացքում կկառուցվեն 2 բազմաֆունկցիոնալ կանգառ-շուկա՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ՝ ինչպես իրենց մթերքը վաճառող տնային տնտեսությունների

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել