pravit

 «Եթե դուք Գերմանիայում որեւէ տեղ հարցնեք Հայաստանի մասին
ապա
 հիմնականում կտեսնեք շփոթված դեմքեր
ու հազվադեպ կլսեք պատասխան«Հայաստա՞նըորը զանգ է հնչեցնում»,
Վոլֆգանգ Կաշուբա

Հայ ազգը ոչ միայն քաջ է ու համբերատար, այլեւ խորագետ է եւ իմաստուն: Նա ճիշտ ժամանակին ահազանգել է Հայաստանին սպառնացող ներքին եւ արտաքին լրջագույն մարտահրավերների մասին: Դրանք այսօր չորսն են եւ ուղղված են Միջին Արեւելքի հայությանը, Արցախի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը եւ Արեւմտյան Հայաստանին:

Հայ ազգը նաեւ ընդվզել է եւ լուրջ հայտ է ներկայացրել հիմնարար փոփոխությունների, ինչը հնարավորություն կտա փոխելու այս վտանգավոր ընթացքը: Այսօր առավել քան երբեք, բոլորիս պարտքն է օգնել Հայաստանի Հանրապետությանը՝ ընթանալու հիմնարար փոփոխությունների ճանապարհով:

Հայաստանի Հանրապետության պարագային ստացվում է, որ պետք է կարգավորել երկու խնդիր՝ լուծելու համար մեկ հիմնահարց: Պետք է վերականգնել Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, իրավականությունը, սոցիալականությունը եւ ժողովրդավարությունը, ինչպես նաեւ ժողովրդի վստահությունը իշխանության ու պետության հանդեպ, որպեսզի հնարավոր լինի հանել Հայաստան աշխարհն այս վտանգավոր փակուղուց:

Անհնարին ոչինչ չկա, եթե կա քաղաքական կամք եւ եթե հիմնախնդիրն ընկալվում է մեր մտքի, հոգու ու սրտի մակարդակներում, միաժամանակ:

Դա նաեւ միակ ուղիղ ճանապարհն է մոտ ապագայում վերահաստատելու հայության եւ Հայաստանի բնական եւ անօտարելի բոլոր իրավունքներն աշխարհում:

Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարություն

17.03.2013 թ.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել