Արդեն մի քանի տարի է, ինչ համայն Պիրենեյան թերակղզին դարձել է հայկական ֆուտբոլային գրանդերի՝ Բանանցի ու Գանձասարի դերբիների երկրպագման վայր։ Շատ սկզբունքային է այս երկու սուպեր ակումբների հակամարտությունը, և նրանց ամեն մի հանդիպումը վերածվում էր ինչպես հայկական ֆուտբոլի վերածնունդի խորհրդանիշ ու նախահայր հանդիսացող Սուրեն Բաղդասարյանը՝ էլ կլասսիկոյի ու ֆուտբոլային հրավառության։ Իսպանացիք հատկապես մոլի երկրպագուների բանակների են բաժանվել։ Բարսելոնում մեծ շուքով բացվել է Գանձասարի ֆան կլուբը, իսկ Մադրիդում՝ Բարսեոնի ինադու՝ Բանանցինը։
Ասեմ Ձեզ ավելին, գոյություն ունեն նաև զուտ կանանցից բաղկացած ֆանային համայնքներ, որտեղ Բանանցին սիրում են, որովհետև թմի հարձակվող Սլավիկ Գառսևանյանը շատ առնական քիթ ու փռչոտ ոտքեր ունի, էլ չխոսենք թե ինչ կրքոտ է դառնում նա, երբ սիգարետը բերանում՝ սլանում է դեպի հակառակորդի դարպասները։ Հա, մոռացա նշեի, որ 2030-ին ֆուտբոլային կանոնները մի քիչ փոխվել են՝ հիմա հաղթում է այն թիմը, ով ավելի շատ գնդակ բաց կթողնի։
Հիմա էս Իսպանիայում մի անհասկանալի իրավիճակա, որովհետև իսպանացի ազգը բաժանվելա 3 մասի՝ Բանանցի երկրպագուների, Գանձասարի երկրպագուների ու մեկ էլ շատ չնչին տոկոս կազմող հասարակության այն շերտին, ում համար ֆուտբոլ նայելը նույնն է, ինչ անզեն աջքով սվառկային նայելը։ Ու մինչ առաջին երկու խմբերը իրար հետ պարզում են, թե որ թիմնա ավելի սուպեռ, ավելի հիանալի, որի ֆուտբոլիստներն են ավելի սիրուն ու առնական, էս մեր երրորդ խմբի մարդիկ շիվարած են մնացել, որովհետև չեն հասկանում, թե на кой фиг Իսպանիայում բացել ինչ որ հայկական սպորտային ակումբների ֆան կլուբեր ու դեռ մի բան էլ զօր ու գիշեր իրար միս ուտել, թե որ թմի ֆուտբոլիստներն են ավելի ուժեղ (եթե քննարկողները տղաներ են), կամ էլ ավելի մռութ (եթե քննարկողները աղջիկներ են)…
Հատուկ բթերի ու շատակերների համար պարզաբանեմ սույն գրառման խրատը՝ կապիկության մի վերածեք ամեն ինչ, այդ թվում սպորտը ու հետաքրքրությունը դրա նկատմամբ։