Araratnews.am-ը գրում է.
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը առաջին հանդիպումը կունենա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ. հաղորդում են Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունից:
Կողմերի միջև հանդիպումը տեղի կունենա ապրիլի 12-ին Վաշինգտոնում:
«Նրանք կքննարկեն Հյուսիսատլանտյան դաշինքի կարևորությունը, որն ապահովում է կոլեկտիվ պաշտպանություն և ամրապնդում նրա սահմաններից դուրս կայունությունը»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Այժմ Ստոլտենբերգը գտնվում է Վաշինգտոնում, սակայն այս օրերին ԱՄՆ-ի ղեկավարի հետ որևէ շփում նախատեսված չէ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել