168.am-ը գրում է․

Image result

iPhone 8-­ը, որն Apple ընկերությունը կներկայացնի 2017 թվականի աշնանը, արտաքինից նման կլինի օրիգինալ iPhone-­ին: Այս մասին հաղորդել է կորեական ET News պորտալը՝ վկայակոչելով անանուն աղբյուր:

Ինսայդերի խոսքով՝ սմարթֆոնը կունենա «կաթիլանման դիզայն», այսինքն՝ հետին պանելը եւ կողեզերերն ավելի կլորացված կլինեն, քան ներկայիս iPhone-­ներինը: Նշվում է, որ ընկերությունում այդ կերպ փորձում են վերստեղծել ամենաառաջին iPhone­-ի դիզայնը, որը ներկայացվել է 10 տարի առաջ:

«Apple-­ի նոր iPhone-ի հետին կափարիչը պատրաստված կլինի ապակուց,­ հավելել է աղբյուրը:­ Այդ ապակին կլորացված կլինի բոլոր չորս կողմերից»:

Մարտի սկզբին հաղորդվել էր, որ iPhone 8­-ը կստանա 5,8­-դյույմանոց OLED­-դիսփլեյ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել