Yerkir.am-ը գրում է.ԱՄՆ նախագահ, միլիարդատեր Դոնալդ Թրամփը մեկ տարվա ընթացքում մեկ մլրդ դոլար է կորցրել: Նրա կարողությունը ներկայում գնահատվում է մինչև 3.5 միլիարդ, հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով «Forbes»-ին:
Մեկ տարի առաջ Թրամփի կարողությունը գնահատվում էր 4.5 մլրդ դոլար, և նա զբաղեցնում էր ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում 336-րդ տեղը, իսկ ներկայում՝ 544-րդ տեղը:
Հունվարին Թրամփը հայտարարել էր, թե իր բիզնեսը կանցնի որդիներին՝ Դոնալդ կրտսերին և Էրիկին:
Նախագահի աշխատավարձը տարեկան 400 հազար դոլար է, նա կարող է նաևանձնական ծախսերի համար 50 հազար դոլար ստանալ, ինչպես նաև 100 հազար դոլար՝ ճանապարհածախսերի և 19 հազար դոլար՝ ժամանցի համար:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/126158.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել