Երևի ձայնս է պատճառը, որ անընդհատ նմանություններ են գտնում. Վահե ԶիրոյանLife.panorama.am-ը գրում է.
 Life.panorama.am-ի զրուցակիցն է Երևանի կամերային թատրոնի դերասան Վահե Զիրոյանը, ում հեռուստադիտողն այժմ տեսնում է «Քավարան» հեռուստասերիալում: 
 Դերասանն  այս շրջանում զբաղված է նկարահանումներով ու ակտիվ փորձերով.
  «Այժմ նկարահանվում եմ «Քարե դարդ» սիթքոմում, իսկ թատրոնում ընդգրկված եմ «Ռոմեո և Ջուլետ» ներկայացման մեջ, որտեղ մարմնավորում եմ իշխանի կերպարը: Բավականի հետաքրքիր աշխատանքներ են սպասվում առաջիկայում»,- նշեց Վահեն:
Խոսելով «Քավարան» հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարի՝ Քրիստի մասին, դերասանը նշեց.
«Այս կերպարն ինձ համար նորություն էր ու մի փոքր էլ դժվար, որովհետև տեսակով ավելի ազատ եմ  ինձ զգում հումորային ժանրում: Ամեն դեպքում, ըստ իս, նոր ժանրում նոր կերպարս ստացվել է: Քրիստը բացասական հերոս համարվել չի կարող, քանի որ նա տեսակով վատ մարդ չէ, պարզպես իր կյանքում տեղի ունեցած խնդիրների պատճառով վատ իրավիճակում է հայտնվել: Ընթացքն ու ավարտը հետաքրքիր է լինելու, որի մասին բացահայտումներ չեմ անի՝ հասկանալի պատճառներով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել