Life.panorama.am-ը գրում է.«Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հարությունյանի «Fly with me» երգն ու տեսահոլովակն արդեն մի քանի օր է, ինչ ներկայացված է հանրությանը, բայց ինչպես ամեն տարի, այս տարի եւս մեր ժողովուրդը որոշ անհամաձայնություններ ունի երգի ընտրության հետ կապված: Ավելի կոնկրետ՝ «Fly with me» երգի ու տեսահոլովակի հրապարակումից հետո համացանցի օգտատերերի ճնշող մեծամասնությունը դժգոհում են դրա որակից:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում խոսել է Հայկոյի հետ: Երգչի պնդմամբ՝ նա համաձայն չէ այն կարծիքների հետ, թե երգի սխալ ընտրություն է կատարվել.
«Իհարկե, ես սատարում եմ Արծվիկին ու ամեն հարցով նրա կողքին եմ: Պարզապես տարածված բացասական մեկնաբանություններն արդյունքն են նրա, որ մենք գործ ունենք ճաշակի հետ, իսկ ճաշակը միանշանակ չի կարող լինել. պարզապես չի կարող ստեղծվել մի երգ, որը անխտիր բոլորին դուր գա թե մեզ մոտ, թե եվրոպացիների շրջանում: Այս մրցույթի համար նախապես գրվում են երգեր, որոնցից պրոֆեսիոնալ անձնակազմի կողմից ընտրվում է մեկը: Տվյալ դեպքում Լիլիթ Նավասարդյանը մեծ փորձ ունի «Եվրատեսիլի» շրջանակում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/03/21/hayko/591472
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



