Իսպանական հայտնի «Marca» պարբերականը մրցանակներ է շնորհել 2011-2012թթ. մրցաշրջանի լավագույններին: Ալֆրեդո Դի Ստեֆանոյի անվան մրցանակի է արժանացել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով ճանաչվել է Իսպանիայի լավագույն ֆուտբոլիստ:
«Արքայական ակումբը» գլխավորող Ժոզե Մոուրինյոն, իր հերթին, նվաճել է տարվա լավագույն մարզչի կոչումը: Պորտուգալացին ներկա չի եղել մրցանակաբաշխությանը, և նրա փոխարեն մրցանակն ստացել է ակումբի հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա ներկա է եղել միջոցառմանը և անձամբ ակումբի պատվավոր նախագահ Դի Ստեֆանոյի կողմից ստացել մրցանակը:
«Մենք դեռ շատ բանի կարող ենք հասնել: Ներկայումս Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում ենք, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի մրցաշարի քառորդ եզրափակչում: Իսկ Պրեմերիայի մասին կարող եմ ասել, որ պարտավոր ենք պայքարել մինչև վերջ, որքան էլ որ դժվար լինի»,- նշել է Ռոնալդուն:
Նյութի աղբյուր՝ http://www.armrma.ru/news/lavagowyn_fowtbolist_96_r_39_onaldow_lavagowyn_marzich_96_moowrinyo_nkarner/2013-03-18-914
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել