Բարձրաստիճան պաշտոնյայի ռոմանտիկ ցուցապաստառըAravot.am -ը գրում է.
 Երեկ համացանցում հայտնվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի Շիրակի մարզի վարկանիշային թեկնածուներից մեկի՝ բժշկական գիտությունների թեկնածու, Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ, ներքին գործերի ու պաշտպանության նախարարությունների նախկին բարձրաստիճան պաշտոնյա Հովհաննես Հովհաննիսյանի ցուցապաստառը, որն ակտիվ քննարկման թեմա դարձավ նրան ճանաչողների շրջանակում։ Այսօր ցուցապաստառն արդեն փակցված էր փողոցներում։
Բանն այն է, որ ցուցապաստառում և՛ լուսանկարն է արտառոց՝ թուրը ձեռքերին, թագը գլխներին, այնպիսի տպավորություն է, թե հերոսները հաղթանակած վերադարձել են մարտի դաշտից, և՛ կարգախոսը ՝ «Ձեր ձայնը մեզ, իշխանությունը ձեզ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել