1. Chanel – Chanel N5 (1921 թվական)
Կոկո Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյին խնդրել է արհեստական կանացի բույր ստեղծել, որը կնոջ հոտ ունենա: Եվ նա ստեղծել է հայտնի օծանելիք, որն արդեն 92 տարեկան է: Հենց «Chanel N5»-ն էր սիրում Մերլին Մոնրոն: Մի անգամ նրան հարցրել են, թե ինչո՞վ է սիրում քնել, ինչին կինոաստղը պատասխանել է. «Ինձ համար բավարար է միայն «Chanel № 5»-ի երկու կաթիլը»:
2. Calvin Klein – CK One (1994 թվական)
Բույրը unisex է կամ «ոսկե միջին»: Այն դարձել է ամենից ճանաչված բույրերից մեկը. չէ՞ որ սազում է ե՛ւ տղամարդկանց, ե՛ւ կանանց: Այս օծանելիքն ընդգրկվել է պարֆյումերային արվեստի դասականների շարքում:
3. Christian Dior - J Adore (2002 թվական)
Բույր շքեղ կանանց համար: Այն ստեղծվել է Ֆրանսիայում: Ընդգծում է իր տիրուհու քնքշությունն ու անկանխատեսելիությունը:
4. Chanel – Coco Mademoiselle (2001 թվական)
Բույր կանացի եւ հանդուգն աղջիկների համար:
5. Dior – Poison (1985 թվական)
Էդուարդ Ֆլեշեն «Christian Dior» նորաձեւության տան համար «Արգելված պտուղ» է ստեղծել: Հենց այս օծանելիքն են բույրերի պատմության մեջ «թույն» անվանում:
6. Chanel - Chance (2003 թվական)
Եզակի բույրերից է, որ սազում է ցանկացած տարիքի կնոջ: Շքեղ, անկրկնելի, թանկարժեք: Նուրբ հոտ, որը կանչում է իր հետեւից ցանկացածին եւ վկայում է լավ ճաշակի մասին: