Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերում կատարված նյութատեխնիկական, ինժիներական ահռելի աշխատանքներից հետո դիրքերը դարձել են գրեթե անխոցելի, որն էլ տեսանելի արդյունք տվեց հակառակորդի փետրվարյան դիվերսիոն հարձակումների ընթացքում: Այսպիսով` ադրբեջանական կողմը փետրվարյան ձախումներից հետո հիմնական շեշտը դրել է իր զինվորների ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու վրա, այդ պատճառով էլ Զաքիր Հասանովի գլխավորությամբ ադրբեջանի զինված ուժերի հրամանատարական հավաքներ են իրականացվում: Կարող ենք փաստել, որ ադրբեջանի իշխանությունները փետրվարին մինչև տասը զոհ տալու ձախողման պատճառը համարում են հենց բանակի բարոյահոգեբանական ցածր մակարդակը, որն էլ թիրախավորված փորձում են լուծել՝ չհասկանալով, որ դա էլ չի իրենց վիճակը փրկելու:Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/manvelkostandyan/posts/2236808136543761
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



