Շատ է խոսվում (հաճախ դեմագոգիկ ձևով) այն մասին, որ մեզանում այսօրվա հերոսի կերպար կերտելու անհրաժեշտություն կա: Տարբեր առիթներով հաճախ եմ շփվում դպրոցականների հետ: Նրանց մեծ մասը պատկերացում չունի կամ աղոտ պատկերացում ունի անգամ անցյալի մեր հերոսների վերաբերյալ: Պատանիների մեծ մասը չի ճանաչում մեր բազմաթիվ հերոսների, նրանց ընդամենը մի մասի վերաբերյալ շատ սահմանափակ տեղեկություններ է ստացել դպրոցական դասագրքերից, իր հետաքրքրությունների շրջանակում ընդգրկում է ամեն ինչ, բացի այդպիսի հերոսների մասին որևէ տեղեկություն ստանալուց: Ուրեմն այսօրվա ու նաև վաղվա հերոսներ ունենալու և նրանց մասին խոսելու համար նախ անհրաժեշտ է հաջորդ սերունդներին ուսուցանել անցյալի մեր հերոսների մասին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել