Մի քիչ վերապահումով եմ մոտենում «Հայաստանը կարող է ԵԱՏՄ շուկա մուտքի առումով ներդրողի համար գրավիչ լինել» թեզին:
Նախ՝ ցանկացած ներդրող առաջին հերթին կողմնորոշվում է մի քանի առաջնահերթ հանգամանքներով՝ ներքին շուկա՝ մեծություն եւ գնողունակություն, էժան ռեսուրսներ՝ նավթ, գազ եւ այլն, պատերազմի ռիսկ, շրջափակում, արտաքին շուկաներ դուրս գալու լոգիստիկ հնարավորություններ եւ դրանց էժանությունը:
Դե հիմա հաշվեք՝ ինչո՞ւ պիտի X ներդրողը շահագրգռված լինի կատարել ներդրում ՀՀ-ում, այլ ոչ թե գնողունակության եւ ռեսուրսների էժանության առումով անծայրածիր ռուսական շուկայում: Ռուբլու էժանությունն էլ արտահանման համար լավ պայմաններ է ստեղծում: Սա էլ վրադիր: Սա, կարծում եմ, քիչ մը միֆերի դաշտից է: Հենց դրա համար էլ մենք մեզ ճղում ենք ամեն տեղ ԵԱՏՄ ու GSP+ գոռալով, բայց իրականում մենք մեզ միայն ճղում ենք:
Ուրիշ բան է պետք մտածել: Ներդրողի վրա ԵԱՏՄ այլ երկրների նկատմամբ քո ներքին հեշտացված կանոնակարգերը ծախելը դժվար է, քանի դեռ չունես ներդրումների համար անհրաժեշտ այլ պայմանններ: