Yerkir.am-ը գրում է.
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության արտահերթ համագումարի պատվիրակները քվեարկել են իրենց քաղաքական ուժի նախագահի պաշտոնում Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցի ընտրության օգտին։ Այս մասին հայտնում է «TASS» գործակալությունը։
Նա հավաքել է 100 տոկոս ձայն, ինչը ռեկորդ է հանդիսանում կուսակցության ողջ պատմության մեջ։ Շուլցը պաշտոնում փոխարինել է Զիգմար Գաբրիելին և պաշտոնապես դարձել կանցլերի թեկնածու և Անգելա Մերկելի գլխավոր մրցակից։
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/126033.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել