Բաղադրիչներ
- ալյուր - 1 բաժակ
- կարագ - 80գր + 15գր
- շաքարավազ - 2ճ/գդ
- ձու - 2 հատ
- թթվասեր - 2ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- խտացրած կաթ - 1 տուփ
- շոկոլադ սև - 200գր
Պատրաստման եղանակ
- Առանձնացնել ձվի դեղնուցները, իսկ սպիտակուցները դնել մի կողմ, դրանք մեզ պետք չեն գալու այս աղանդերի համար:
Ալյուրը անցկացնել մաղով, ապա դրա վրա ավելացնել աղը և կտրատված սառը կարագը, լավ խառնել: Սուր դանակով լավ մանրացնել կարագը ալյուրի մեջ, որից հետո ավելացնել թթվասերը, շաքարավազը, ձվի դեղնուցները և լավ խառնել: Խմորը պետք է ստացվի փխրուն, չոր, բայց լավ կպչողականությամբ: Ջեռոցի տապակին փռել պերգամենտային թուղթ, ապա վրան լցնել խմորը և գդալով կամ մատներով սեղմելով տարածել տապակի տարածքով, որից հետո տեղափոխել սառնարան 30րոպեով: - Եփել ջեռոցում 20րոպե 180աստիճանում:
- Հաստ պատերով կաթսայի մեջ լցնել խտացրած կաթը, ավելացնել 15գր կարագը: Եփել մոտ 30րոպե՝ անընդհատ խառնելով մինչև խտացրած կաթը ստանա բաց կարամելային երանգ:Պատրաստի կարամելը անմիջապես զգուշությամբ տարածել բիսկվիթի վրա, քանի որ կարամելը շատ շուտ է սառչում և պնդանում:
Շոկոլադը հալեցնել շոգիի վրա, ապա լցնել կարամելային շերտի վրա: - Տեղափոխել աղանդերը սառնարան 5ժամով, որպեսզի լավ սառչի, որից հետո միայն կտրատել և մատուցել:
Պատրաստում ենք “Twix” թխվածքաբլիթներ տան պայմաններում:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/twix-%D5%A9%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%A1%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել