Մոուրինյուն բացատրել է, թե ինչու է խաղի ընթացքում փոխել թիմի մարտավարությունըArmsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի` «Միդլսբրոյի» հետ (3:1) խաղից հետո բացատրել է, թե ինչու է հանդիպման ընթացքում փոփոխության ենթարկել թիմի մարտավարությունը:

««Միդլսբրոն» փոխեց խաղի ընթացքը Ժեստեդեի և Նեգրեդոյի շնորհիվ: Նրանք սկսեցին խաղալ երկար փոխանցումներով, այդիսկ պատճառով ես որոշեցի ևս մեկ պաշտպան մտցնել խաղի մեջ: 

Մենք սխալվեցինք` թույլ տալով մրցակցին մոտենալ մեր դարպասին: Մոտ 15 րոպե թիմը ստիպված էր քրտնել: Ամեն դեպքում, «Միդլսբրոն» չկարողացավ հնարավորություններ ստեղծել, չնայած, որ շատ մոտ էր ևս մեկ գոլ խփելուն»,- պորտուգալացի մասնագետի խոսքն է մեջբերում Metro-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել