Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական սակավության պայմաններում, և դա անդրադառնում է մեր օրակարգի վրա։ Որպեսզի աշխատանքից չուշանանք, մենք արագ նախաճաշում ենք, վրայից թեյ են խմում և շտապում են լոգանք ընդունել։ Սակայն առաջին հայացքից այս անվնաս սովորությունն իրականում բավականին վնասակար է։
BlogNews-ը որոշել է բացահայտել, թե ինչ չի կարելի անել ուտելուց անմիջապես հետո
Լոգանք ընդունել
Երբ մենք լոգանք ենք ընդունում, մեր օրգանիզմի ջերմաստիճանը փոքր-ինչ բարձրանում է, և դա հաղթահարելու համար մեր մարմինը փոքր-ինչ ավելի շատ արյուն է ուղարկում դեպի մաշկ, քան պետք է։ Դա կարող է խափանել մարսողությունը և դանդաղեցնել ողջ գործընթացը։ Լոգանք պետք է ընդունել ուտելուց 30 րոպե անց։
Թեյ խմել
Որոշ մարդկանց համար ուտելուց հետո թեյ խմելը պարտադիր պայման է։ Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այդ անվնաս ըմպելիքն իրականում խանգարում է երկաթի յուրացման գործընթացին, իսկ երկաթը չափազանց կարևոր է օրգանիզմի կենսագործունեության համար։ Մեծահասակներին խորհուրդ է տրվում ուտելուց հետո սուրճ խմել, որը չի կարելի խմել քաղցած վիճակում։
Քնել
Այն միֆը, որ քնելուց առաջ ուտելը գիրացնում է, հերքվել է շատ տարիներ առաջ։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ կարելի է քնել ուտելուց անմիջապես հետո։ Այդպես անելով՝ դուք ակամայից բարձրացնում եք ստամոքսի թթվային պարունակությունը, ինչը կարող է շատ անհարմարություններ պատճառել։ Բացի այդ՝ քնելուց առաջ սնվող մարդկանց մոտ շատ ավելի մեծ է ուղեղի կաթվածի հավանականությունը։ Ուտելուց հետո պետք է արթուն մնալ առնվազն 2 ժամ, իսկ հետո միայն կարելի է քնել։
Մարզվել
Շատ մարդիկ կարծում են, որ մարզվելուց առաջ պետք է լավ սնվել, սակայն դա վնասակար է առողջության համար։ Մասնագետները նշում են, որ այդ դեպքում մարդիկ կարող են սրտխառնոց ունենալ, ինչպես նաև բախվել ավելի լուրջ հետևանքների։ Եթե ուտելուց հետո չեք կարողանոմ տեղում նստել, ապա սահմանափակվեք քայլելով։ Իսկ լիարժեք մարզմանը պետք է անցնել ուտելուց առնվազն 2 ժամ անց։
Ծխել
Ակտիվ մարսողական գործընթացին մասնակցում են օրգանիզմի գրեթե բոլոր համակարգերը։ Այդ պահին նիկոտինը երկու անգամ ավելի լավ է ներծծվում՝ այդ կերպով էլ ավելի մեծացնելով ծխելու վնասը։ Բացի այդ՝ ապացուցվել է, որ ծխախոտը կասեցնում է վիտամինների և հանքանյութերի յուրացման գործընթացը, այդ թվում նաև՝ D և C վիտամինների յուրացումը։ Ցանկացած պարագայում ավելի լավ կլինի ընդհանրապես հրաժարվել ծխախոտից, սակայն եթե չեք կարողանում թողնել ծխելը, ապա ուտելուց հետո սպասեք առնվազն 20 րոպե և նոր ծխեք։