
Ջենիֆեր Էնիսթոնի դեմքն ու մարմինը վերջին 17 տարում գործնականում չի փոխվել: Դերասանուհու երիտասարդության գաղտնիքն արժենում է տարեկան 1,5 մլն դոլար, հայտնում է newsyou.info-ն:
Լրագրողները պարզել են, որ հայտնի դերասանուհին իր վրա տարեկան 1,5 մլն դոլար է ծախսում: Նախ, տարվա սննդամթերքները 20 000 դոլար արժեն: Նա առողջ սննդի կողմնակից է, և մթերքները, որոնք նրա համար բերում են խանութներից, շաբաթական մոտ 400 դոլար արժեն: Երիտասարդ և գեղեցիկ մնալու համար Էնիսթոնը խնամում է իր դեմքը, ինչի համար 7 500 դոլար է ծախսում:
Պրոֆեսիոնալ լիֆթինգը և CACI պրոցեդուրաները ևս էժան չեն: Էնիսթոնը պարբերաբար մարզվում է իր տանը գտնվող մարզասրահում: Շաբաթական 6 օր նրան մարզում է աստղային մարզիչ Մանդի Ինգբերան: Նրա մեկ մարզումը 300 դոլար արժե: Տարեկան ստացվում է 46 000 դոլար:
Նրա սանրվածքով զբաղվում է Քրիս Մաքմիլիանը: Նրան Էնիսթոնն այցելում է 6 շաբաթը մեկ, ինչն արժենում է 550 դոլար մեկ անգամը: Հոնքերի խնամքը արժե տարեկան 900 դոլար:
