ՌԴ կողմից կուտակվել է մոտ 70 բեռնատար ավտոմեքենա․ առկա է ձնահյուսքի վտանգ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 18-ի ժամը 21:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
 Փակ է Վարդենյանց լեռնանցքը: Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը:

 Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին առկա է մառախուղ:

 Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի մարզում, Սյունիքի մարզի Քաջարան, Սիսիան, Կոտայքի մարզի Հրազդան, Արագածոտնի մարզի Ապարան, Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան  քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք և Ախուրյան գյուղերում տեղում է  թույլ ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ռուսաստանի կողմից կուտակվել է մոտ 70 բեռնատար ավտոմեքենա: Առկա է ձնահյուսի վտանգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել