Ինտերպոլը Հյուսիսային Կորեայի 4 քաղաքացիների ձերբակալության «կարմիր արտոնագիր» է տվել, ովքեր կասկածյալ են Հյուսիսային Կորեայի առաջնորդի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության գործով: Այս մասին հայտնում է MalaysiaKini տեղեկատվական պորտալը:
«Ես կուզենայի ձեզ տեղեկացնել, որ մենք Հյուսիսային Կորեայի 4 քաղաքացիների ձերբակալության Ինտերպոլի «կարմիր արտոնագիր» ենք ստացել, ովքեր օդանավակայանում են գտնվել դեպքի օրը և ովքեր արդեն լքել են (երկիրը) և, մեր կարծիքով, հիմա Փխենյանում են»,- հայտարարել է Մալայզիայի ոստիկանության գլխավոր տեսուչ Հալիդ Աբու Բաքարը:
Ներկայումս Ինտերպոլի կայքում հրապարակվել են Հյուսիսային Կորեայի 4 քաղաքացիների տվյալներ, որոնք Մալայզիայի հայտով հետախուզվում են սպանության կասկածանքով:
Կիմ Չեն Նամը սպանվել է փետրվարի 13-ին, Կուալա-Լումպուրի օդանավակայանում։ Հաղորդվում է, որ նա սպանվել է գերթունավոր քիմիկատի օգնությամբ, որը հայտնի է որպես նյարդակաթվածային VX գործակալ։