Image resultԱնտարկտիդայի «Ակադեմիկ Վերնադսկի» բևեռային կայանում աշխատող ուկրաինացի գիտնականներին հաջողվել է ստեղծել դեղամիջոց քաղցկեղի բուժման համար, հայտարարել է Ուկրաինայի Ազգային անտարկտիդային կենտրոնի տնօրեն Վալերի Լիտվինովը ուկրաինական 1+1 հեռուստաալիքի ТСН ծառայությանը:

«Մեր կենսաբանները դեղ են ստեղծել անտարկտիդյան միկրոօրգանիզմներից, որոնք այնտեղ ապրում են արտակարգ պայմաններում և ունեն արտակարգ հնարավորություններ: Եվ այդ դեղերը կօգնեն նույնիսկ քաղցկեղի չորրորդ աստիճանում»,- ասել է Լատվինովը հարցազրույցի ժամանակ:

Գիտնականները թեստավորում կատարել են դեռևս միայն կենդանիների վրա: Այն մարդկանց համար հասանելի կլինի միայն մինչկլինիկական փորձարկումներից հետո, պարզաբանել է Լիտվինովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել