Կայծակը խփել է Ստամբուլի՝ Աթաթուրքի անվան օդանավակայանում վայրէջքի պատրաստվող երկու ինքնաթիռի՝ տեղեկացնում է Dogan-ը:

 Ստամբուլում շարունակվում են հորդառատ անձրևները: Կայծակը խփել է առաջին ինքնաթիռի առաջնամասին, ինչի մասին հերթապահները տեղեկացրել են երկրորդ ինքնաթիռի օդաչուներին: Նրանք որոշել են լրացուցիչ շրջան կատարել, սակայն կայծակի հարվածից հնարավոր չի եղել խուսափել:

 Երկու ինքնաթիռներին էլ արդյունքում հաջողվել է վայրէջք կատարել օդանավակայանում. տուժածների և ինքնաթիռների վնասվելու վերաբերյալ տեղեկություններ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել