erkir.am-ը գրում է. Չինաստանի Տիբեթի ինքնավար շրջանում ձյան տեղումների հետևանքով մոտ 20 հազար մարդ է տուժել, հայտնել են Չինաստանի քաղաքացիական վարչակազմի նախարարությունից, փոխանցում է «РИА Новости»-ն:
Մի քանի օր ձյուն է տեղացել: Շիգաձե և Շանյնան շրջաններում աղետն ընդհանուր առմամբ ընդգրկել է 14 գավառ և 3 քաղաք:
Նախարարության տվյալով՝ տնտեսական ուղղակի վնասը կազմել է 15 մլն յուան (մոտ 2,18 մլն դոլար):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Տիբեթում ձյան տեղումների հետևանքով սատկել են ավելի քան 4 հազար եզնուղտ եւ ոչխար:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/125966.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել