Newmag-ը գրում է.
Դիանա Մարտիրոսյան. -Հետաքրքիր է, որ Ձեր ֆիլմերում երաժշտությունը կարևոր և առանձքային դեր է կատարում։ Եվ «Դաշնամուրի» մեջ, և «Բրավո, Վիրտուոզի»։
Լևոն Մինասյան. -Զարմանալի բան է, ես էլի եմ այդ մասին մտածել. ես ինքս երաժշտական կրթություն երբեք չեմ ստացել, երբեք երաժշտության հետ շփում չեմ ունեցել, ծնողներս էլ երաժիշտներ չեն, ես, իմ կարծիքով, լսողություն էլ չունեմ բացարձակապես։ Բայց երաժշտությունը զարմանալի տեղ է զբաղեցնում իմ կյանքում, չգիտեմ` ինչն է պատճառը, ինչպես դա սկսվեց։ Փոքր ժամանակ դասական երաժշտություն երբեք չեմ լսել, լսել եմ սովետական էստրադան, ինչպես և բոլորն այդ ժամանակ, հետո էլ արևմտյան, Pink Floyd և այլն, իսկ հետո արդեն անցել եմ դասականին։ Բայց երաժշտությունը միշտ ինձ շատ հուզել է և ոգևորել, ըստ իս` հենց երաժշտությունն է արվեստի գագաթնակետը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել