ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատպարտել է Հյուսիսային Կորեայի պահվածքը և նշել, որ Չինաստանը բավարար օգնություն չի ցուցաբերել այս հարցում:

«Հյուսիսային Կորեան շատ վատ է պահում իրեն: Նրանք տարիներ շարունակ խաղում են ԱՄՆ-ի հետ: Չինաստանը քիչ բան է արել օգնության համար» ,-գրել է Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների համար ակտուալ են մնում Հյուիսային Կորեայի միջուկային խնդրի լուծման բոլոր տարբերակները, այդ թվում՝ ռազմական լուծումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել