168.am-ը գրում է.ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կոչ է արել Թուրքիային և Ավստրիային հաղթահարել դիվանագիտական ճգնաժամը: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Սա շատ ցավալի իրավիճակ է, որը հանգեցնում է ՆԱՏՕ-ի շրջանակում որոշ համագործակցության ծրագրերի չեղարկմանը: Մենք հրավիրում ենք Թուրքիային և Ավստրիային լուծելու խնդիրը, որպեսզի այս ամենը բացասական արդյունքներ չունենա»,-
նշել է Ստոլտենբերգը:
Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում նրանց համագործակցության վրա: Չեղյալ են համարվել երկու երկրի միջև համատեղ կրթական ծրագրերը:
Թուրքիայի և Ավստրիայի միջև քաղաքական ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, ինչ Վիեննան 2016 թվականի ամառվանից սկսեց հայտարարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ լինելու մասին: Իսկ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը 2016 թվականի դեկտեմբերին պահանջել էր, որ սառեցվեն Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/03/17/768759.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել