Հանրային դժգոհությունը վեր է ածվում հիասթափության, ինչը անխուսափելիորեն բերում է արտագաղթի տեմպերի աճի։
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները վկայում են, որ 2013 թվականի հունվար-փետրվար ամիսներին երկրից մեկնածների և ժամանածների բացասական հաշվեկշիռն աճել է 53.7 տոկոսով (7.7 հազարով)՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ և կազմել է -22.1 հազար։
Ընդհանուր ուղևորահոսքի ծավալն էլ աճել է 62.9 հազարով՝ կազմելով 523.7 հազար մարդ, ինչը 13.7 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Օդային տրանսպորտով սահմանը հատած մարդկանց տոկոսը 41.6 է ընդհանուր ցուցանիշից։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/163356303820401
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել