168.am-ը գրում է․

Image result

Jaguar Land Rover ընկերությունը հանրությանն է ներկայացրել էլեկտրական քրոսովերի՝ մակնիշի պատմության մեջ առաջին կոնցեպտը՝ I­Pace­-ը: Այս մասին պատմել է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

Դիզայնի գծով տնօրեն Յան Քալումի խոսքով՝ հանրությունը ցնցող տպավորությամբ է ընդունել ավտոմոբիլը:

«Այն զարմացնում է եւ գրավում մարդկանց ուշադրությունը. մեր նորույթի առիթով խանդավառությունը գերազանցեց մեր ակնկալիքները»,­-ասել է նա:

Ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառքի համար ավտոմեքենային պահանջվում է շուրջ չորս վայրկյան:

«Այս կոնցեպտը նոր գլուխ է բացում կուտակչային էլեկտրամոբիլների դիզայնի բնագավառում: Ինձ համար ավտոմոբիլային արդյունաբերության ապագան արդեն եկել է»,­-հավելել է  Քալումը:

Մոտ ժամանակներս մակնիշը պլանավորում է կազմակերպել սերիական արտադրություն, վաճառքների մեկնարկը նախատեսված է 2018 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել