ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 21:35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչը: Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, վիճաբանության պատճառը, որի ժամանակ 26-ամյա երիտասարդն ստացել է ծանր մարմնական վնասը։
Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 56-ամյա տղամարդը դիտողություն է արել մի խումբ երիտասարդների՝ իրենց տան բակում հայհոյելու համար, ինչից հետո երիտասարդներից մեկը ոտքով հարվածել է տղամարդու կրծքավանդակին, վայր գցել։ Վերջինս տանից վերցրել է դանակը, դուրս եկել բակ և հարվածել երիտասարդներից մեկի որովայնին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://armlur.am/667138/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել