Հաց բերողի մահվան մեջ մեղավոր են առաջին հերթին իր դատապաշտպանները, ովքեր ավելի շատ զբաղված էին քաղաքական շոուներ կազմակերպելով ու Սասնա ծռերի շահեր պաշտպանելով, քան իրենց պաշտպանյալի հարցերը լուծելով։ Դրա համար էլ այդքան փնթի էին գործում։
Վստահ եմ, որ հիմա ողջ կուժն ու կուլան թափվելու է արդարադատության համակարգի, իշխանությունների ու այլ խաղացողների վրա, բայց դա արդար չէ ու ճիշտ էլ չէ, որովհետև Հաց բերողին երկրորդ անգամ կալանավորելը կապված էր խափանման միջոցի (ստորագրությամբ ազատ արձակվելը) պայմանների խախտմամբ, երբ երկու անգամ հարցաքննության կանչվելուց հետո փաստաբանները այնպես էին ամբողջը խառնել իրար, որ այդպես էլ ո՛չ իրենք էին ներկայացել, ո՛չ էլ իրենց պաշտպանյալը։
Հետո արդեն նոր կալանքն էր ու հացադուլը։ Դե մեկ էլ այդ ամենից բխող բարդացումները ու մահը։
Ափսոս էր այս մարդը։ Գուցե նրա արարքը ողջամտության ու նպատակահարմարության տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէր, բայց նա դա անում էր ի սրտե և առանց հետին մտքի։