Երևի մի օր երջանիկ կլինեմ, անսահման երջանիկ…Կունենամ այն ինչ ուզում եմ և այն ինչ պետք է…
Երևի մի օր լուսաբացներս իմաստ կունենան…Ամենինչ միևնույն չի լինի…
Երևի մի օր երազանքներս կկատարվեն ճիշտ ժամանակին, այլ ոչ թե երբ արդեն պետք չեն…
Երևի մի օր կգնահատեմ ունեցածս…
Երևի մի օր չեմ կորցնի…Սիրելի մարդկանց չեմ կորցնի…
Երևի մի օր չեմ նայի քեզ հետ կանչող աչքերով…Նրանք միայն անձայն շնորհակալություն կասեն քեզ…
Երևի մի օր գիշերները չեմ արթնանա քեզ ամուր գրկելու ցանկությունից...Քո կողքին
լինելու ցանկությունից...
Երևի մի օր գիշերները չեմ արթնանա քեզ ամուր գրկելու ցանկությունից...Քո կողքին
լինելու ցանկությունից...
Երևի մի օր անունդ լսելիս շնչառությունս չի արագանա, այլ դեմքիս մեղմիկ ժպիտ կհայտնվի...
Երևի մի օր ֆեյսբուքիս էջում քեզ չեմ նվիրի ստատուսներս…Կյանքս քեզ չեմ նվիրի…
Երևի մի օր կկարողանամ ինքս ինձ համոզել և հասկանալ բառերդ այնպես ինչպես որ կան. “ Ինձ միայն թվացել է, որ Քեզ Սիրում Եմ…”:
Բայց դա միայն Երևի…և Մի Օր…
Նյութի աղբյուր՝ http://foreveryours-nene.blogspot.com/2012/03/blog-post_29.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել