Картинки по запросуՀավայի նահանգի դաշնային դատավոր Դերիկ Ուոթսոնը թույլ չի տվել, որպեսզի ուժի մեջ մտնի մուսուլմանական 6 երկրների քաղաքացիների ԱՄՆ մուտքի արգելքի մասին նախագահ Դոնալդ Թրամփի նոր հրամանագիրը։ Դատավորը բավարարել է նահանգային հայցը՝ դրա ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ։ Թրամփն ի պատասխան մեղադրել է դատավորին լիազորությունների չարաշահման մեջ և հայտարարել, որ կպաշտպանի իր հրամանը Գերագույն դատարանում։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Մարտի սկզբին Հավային դարձել էր առաջին նահանգը, որը դիմել էր դատարան՝ Թրամփի ստորագրած արգելքը չեղարկելու խնդանքով։ ԱՄՆ նախագահի կողմից հունվարին սահմանված առաջին արգելքը չեղարկվել էր Սիեթլի շրջանային դատարանի կողմից։

Հոնոլուլուի դատարանում ներկայացված հայցում նահանգը ներկայացող փաստաբանները նշել էին, որ արգելքը խախտում է ԱՄՆ սահմանդրությունը՝ խտրական վերաբերմունք դրսևորելով մարդկանց հանդեպ նրանց ազգային պատկանելիության հիման վրա։ Նահանգի ներկայացուցիչները նաև հաստատել էին, որ արգելքի պատճառով կտուժի զբոսաշրջությունը և կկրճատվի օտարերկրացի ուսանողների և աշխատողների հրավիրելու հնարավորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել