Related imageԲեռլինի ոստիկանությունը հայտարարել է, որ երկրի ֆինանսների նախարարությունում մարտի 15-ի առավոտյան հայտնաբերված կասկածելի փաթեթը, ինչի պատճառով կատարվել է շենքի մասնակի տարհանում, իրականում եղել է պայթուցիկ սարք: Այդ մասին հայտնում է BBC-ն:

Ոստիկանության տվյալներով՝ ռումբը եղել է ինքնաշեն: Այն այնպես է պատրաստված եղել, որ փաթեթը բացողին լուրջ վնաս հասցնի:

Ֆինանսների նախարարությունում հրաժարվել են մեկնաբանել տեղի ունեցածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել