Life.panorama.am-ը գրում է. Իռեն Ուլիխանովան այսօր նշում է ծննդյան 34-ամյակը: Պարուհին Life.panorama.am-ի հետ զրույցում խոսել է ոչ միայն ծննդյան օրվա մանրամասների, այլեւ դեռեւս կրկին մայրանալ չցանկանալու, երկրից մեկնելու մտքերի ու առաջիկա անելիքների մասին:
«Երեկ հրավիրված էի ընկերուհուս տարեդարձին, բայց հատուկ այնպես կազմակերպեցի ժամանակս, որպեսզի կեսգիշերին տանը լինեմ: Իսկ ծննդյանս օրվա անակնկալը սկսվեց հենց գեսգիշերից, երբ Վահագնը տորթով ու ծաղիկներով եկավ տուն ու այդպես շնորհավորեց ինձ, նաեւ ասաց, որ ես դեռ նվեր ունեմ ստանալու օրվա ընթացքում: Սա իսկապես անակնկալ էր, քանի որ շատերը գիտեն՝ Վահագնը ռոմանտիկ չէ: Առաջինն ինձ շնորհավորեցին իմ ամենասիրելի մարդիկ, հարազատներն ու մտերիմները: Այսօր էլ պատրաստվում եմ ընկերներիս հետ նշել տարեդարձս ու մի լավ ուրախանալ»,- նշեց Իռենը, իսկ նկատառմանը, թե որդին մայրիկին ինչպե՞ս է շնորհավորել, Իռենը ծիծաղելով պատասխանեց.
«Տղաս տատիկի տանն էր, դեռեւս չենք հանդիպել, բայց հուսով եմ՝ այսօր կտեսնեմ նրան: Թեեւ տղաս արդեն իր շատ յուրօրինակ շնորհավորանքը հեռախոսով հասցրել է ասել՝ «Մամ, ծնունդտ շնորհավոր, ֆիզկուլտիս շորերը ու՞ր ես դրել»:
Նոր տարիքում պարուհին մեծ ցանկություններ ունի.
«Այս տարի ցանկություններս միայն ինձ համար չեն: Ուզում եմ, որ հարազատներս ու սիրելիներս առողջ լինեն ու միշտ իմ կողքին: Ուզում եմ, որ մեր երկրում խաղաղություն ու կայունություն լինի, սահմաններն էլ անսասան լինեն»,- հավելեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/03/15/iren/589481
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել