Էմմա Վաթսոնը բացահայտել է՝ ինչու է հրաժարվել նկարահանվել «Լա-լա-լենդ» ֆիլմումLife.panorama.am-ը գրում է.
 Դերասանուհի Էմմա Վաթսոնը   պարզաբանումներ է տվել, թե ինչու ինքը չի նկարահանվել «Լա-լա-լենդ» ֆիլմում և ինչու են իր դերը տվել Էմմա Սթոունին:

 Էմմա Վաթսոնն ասել է, որ   իրական պատճառը իր հագեցած աշխատանքային գրաֆիկն է եղել: Նա պատմել է, որ «Լա-լա-լենդում» խաղալու առաջարկն ստացել է, երբ արդեն պայմանագիր է կնքած եղել «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմում նկարահանվելու համար, այդ դերը լուրջ նախապատրաստական աշխատանք է պահանջել .    դերասանուհին հաճախել է  ձիավարության, պարի, վոկալի դասերի, ինչն  ամիսներ է   տևել: Բացի այդ, նա այդ ընթացքում չէր կարող լքել Լոնդոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել