Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին պաշտոնապես դարձել Է Սիրիայում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման երաշխավոր երկիր: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտնել Է ՌԴ պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի սիրիական կարգավորման խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը՝ ելույթ ունենալով Աստանայում կայացած մամուլի ասուլիսում:

«Այսօրվա խորհրդակցությունների շնորհիվ շատ կարևոր արդյունքը դարձավ երաշխավոր երկրի կարգավիճակով համաձայնագրին միանալու վերաբերյալ փաստաթուղթը պաշտոնապես ստորագրելու Իրանի պատվիրակության որոշումը»,-ասել նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել