Վիրավոր զինծառայողի կյանքը հաջողվեց փրկելYerkir.am-ը գրում է.
 Հակառակորդի կողմից փետրվարի 8-ին Մարտակերտի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտման ժամանակ ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակում դրական փոփոխություն կա:

Yerkir.am-ին պաշտպանության նախարարությունից տեղեկացրեցին, որ զինծառայողի կյանքին այլևս վտանգ չի սպառնում:

«Պլանավորված է մինչև այս շաբաթվա վերջը զինծառայողին տեղափոխել «Քրոս» առողջության կենտրոն (Կարմիր խաչ)` նրա վերականգնողական բուժումը շարունակելու համար»,- ասացին նախարարությունից:

Հիշեցնենք, որ Կիրակոսյանը Մարտունու հոսպիտալից տեղափոխվել էր Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատել էին նրա գլուխը: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել