«Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն ու դաշինքի այլ անդամներ այսօր հանդիպումներ ունեցան Երևանի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչների հետ:
Բնակիչների դժգոհությանը, թե չկա մեկը, որ ժողովրդի համար մի լավ բան անի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց անեկդոտով. «Գիտե՞ք այն անեկդոտը, որ մեկը փոսն է ընկնում, երեք անգամ փորձում է փոսից դուրս գալ, մեկ էլ ասում է՝ այս անգամ էլ փորձեմ, թե չստացվեց, գնում եմ տուն»:
Բնակիչը շարունակեց դժգոհել՝ ասելով, որ որևէ լավ բան չկա, նույնիսկ նախկինում չի էլ հիշում, թե որ ուժին է ընտրել կամ գնացե՞լ է ընտրության, թե՞ ոչ. «Բոլորը գնում են, ամբողջ կյանքս աշխատել եմ, ավանդ եմ դրել, մի հատ տունն ի՞նչ է, որ չեմ կարող առնել, որ երեխաներս ցրված չլինեն»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/15/nork/2309287
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



