Ես կարող եմ ինձ ամիսը մեկ կամ երկու անգամ թույլ տալ ուտել այն, ինչն աչքիս համար գրավիչ է. Լիա ԶախարյանLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի Լիա Զախարյանին հեռուստադիտողն այժմ տեսնում է «Շանթ Պրեմիումի» «Outdance» սիթքոմում:
 
Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է սիթքոմի բնույթից ելնելով՝ պարարվեստում ինքնադրսեւորվելու դժվարությունների, նոր անձնակազմի եւ առողջ ապրելակերպի մասին:
 
«Այս նախագիծը տարբերվում է  հայկական հեռուստաեթերում գործող մյուս սիթքոմներից, քանի որ այն ունի հատուկ թեմատիկա՝ «Պարիր ավելին, քան կարող ես»: Այսինքն, եթե սիթքոմների իմաստներեից մեկն էլ իրավիճակային կոմեդիան է, ապա տվյալ դեպքում իրավիճակները զարգանում են պարի դպրոցում: Այս սիթքոմը հենց պարի դպրոցի ուսանողների, նրանց առեղծվածային կյանքի, կարողությունների, սիրային արկածների մասին է: Ես պետք է մեծ ուրախությամբ փաստեմ, որ մեր սիթքոմն արդեն հասցրել է հետաքրքրել հեռուստադիտողին: Արձագանքներից ամենաշատն ինձ դուր է գալիս այն, որ ասում են դիտելիս՝ չենք ուզում փոխել ալիքը: Մեր իրականության համար սա շատ կարեւոր ձեռքբերում է: Մեզ մոտ հումորն ու տեսարանները գռեհկության չեն հասնում, գույներն աչքի համար հաճելի են, գերխաղ, գերձեւականություն չկա, նաեւ որքան էլ երիտասրադներ են խաղում, բայց այն տարիքային թիրախավորված սահմանափակում չունի»,- նշեց Լիան, ով սիթքոմում տվյալ դպրոցի միակ ուսանողուհին է, ով իրականում պարուհի չէ.
 
«Ես պարի դպրոցի դերակատարներից միակն եմ, որ պրոֆեսոիանալ պարուհի չեմ եւ պարի ասպարեզում երկար տարիների փորձ չունեմ: Միաժամանակ, պետք է նշեմ, որ գրեթե մեկ տարի է, ինչ մենք նախապատրաստվում էինք այս սիթքոմի նկարահանմանը. մենք պարբերաբար հավաքվում էինք փորձերի, բեմադրում էինք տարբեր պարեր, որպեսզի ամեն բան պրոֆեսիոնալ հարթության վրա լիներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել