Aysor.am-ը գրում է.
«Անտեղի քաղաքական աստառ տալ այս միջադեպին, այն էլ Արցախի հերոսի կողմից, արդյունավետ չեմ համարում», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Արցախի հերոս, ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` Ջրառատի միջադեպի հետ կապված հայտարարությունը, որ «արյունահեղություն է լինելու»։
«Բոլորին կոչ եմ անում սթափություն, սառը դատողության և անտեղի կրքերի չշիկացում», - նշեց Է. Շարմազանովը։
Նրա խոսքով՝ իշխանությունները և իրավապահ մարմինները շատ հստակ, օպերատիվ կերպով արձագանքել են Ջրառատի դեպքին։
«Կան ձերբակալվածներ, հետաքննություն է գնում ու քննությունը կպարզի՝ ով է մեղավոր, ով՝ չէ», - նշեց նա։
ՀՀԿ մամուլի խոսնակն ընդգծեց՝ որևէ մեկն անպատիժ չի մնալու։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



