Լիբիայի ընդդիմությունը ռազմական օգնություն է խնդրել Ռուսաստանից և նման աջակցության խոստում է ստացել: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այս մասին հայտարարել է ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Ագիլա Սալեհը, որը գտնվում է Տոբրուք քաղաքում:
«Մեր սպաների մեծ մասը սովորում է Ռուսաստանում, նրանցից շատերը կարողանում են խոսել ռուսերեն և գիտեն՝ ինչպես օգտագործել ռուսական սարքավորումները»,-խոստովանել է Սալեհը RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցին:
Նա նաև հավելել է, որ իրենց օգնություն են խոստացել ահաբեկչության դեմ պայքարում: Սալեհը խոստացել է, որ իր կառավարության բանակը վերահսկողություն կսահմանի նավթահորերի և նավահանգիստների հանդեպ, որոնք ներկայում գտնվուն են Տրիպոլիի վերահսկողության ներքո:
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի օդային հետախուզական միջոցները ռուսական տրանսպորտային ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերել Եգիպտոսի արևմուտքում՝ Լիբանանի հետ սահմանի վրա: