Երբ քաղաքական ուժերի մեջքի հետևում չկա ժողովրդի վստահությունը, նրանց այլ բան չի մնում, քան իրար հոշոտել, կաշառք բաժանել, կրիմինալ մեթոդների դիմել ու հոխորտալ։
Ու վատն այն է, որ համակերպվել են այս իրավիճակին, ժողովրդի սրտին տիրանալու հույսները կտրել, իրենք իրանցով հիանում, իրար ծափ են տալիս, մեկը մյուսին, գլխին սեղմելով, փորձում է ջրի տակ սուզել... Չեն էլ հասկանում, որ նույն ճահճի մեջ են։
Նայում ես քաղաքակիրթ երկրների նախընտրական գործընթացներին ու նախանձում։ 100-200 000 մարդ դուրս է գալիս փողոց՝ սատարելու իր նախընտրած թեկնածուին։ Հետո նույն մարդիկ փողոցներում տոնում են հաղթանակը։
Ինքներդ ձեզ համար ընտրություններ եք անում, ինքներդ ձեզ համար ավտոբուսներով համակիրներ տանում, ինքներդ ձեզ խաբում եք, թե Դեմք եք, հետո ժողովրդին պիտակավորում ու թույն թափում։
Վայելեք իրար։