Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ Հայաստանում 2017 թվականի հունվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 108 մլրդ 122,5 մլն դրամ՝ 2016 թվականի նույն ժամանակահատվածի արտադրանքի ծավալի համեմատությամբ այն աճել է 12,2 տոկոսով:
Հունվարին հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործումը կազմել է 22 մլրդ 626,1 մլն դրամ` նվազելով 2,8 տոկոսով: Մշակող արդյունաբերության ճյուղում աճը կազմել է 19,4 տոկոսով: 2017 թվականի հունվարին դրա ծավալը կազմել է 53 մլրդ 606,8 մլն դրամ:
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ճյուղում աճը կազմել է 11,3 տոկոս: Դրա ծավալը 2017 թվականի հունվարին եղել է 29 մլրդ 956,3 մլն դրամ: 6,8 տոկոսով ավելացել է ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարումն ու վերամշակումը` կազմելով 1 մլրդ 933,3 մլն դրամ: