Tert.am-ը գրում է.

Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին երկրի քաղաքացիներին կոչ է արել Նովրուզի տոնակատարությունների օրերին խուսափել Թուրքիա մեկնելուց, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:

«Մենք ստիպված ենք զգուշացնել մեր քաղաքացիներին նրանց իսկ անվտանգության ու ապահովության համար», - ասել է Լարիջանին՝ հավելելով, որ վերջին շրջանում Թուրքիան Իրանի հանդեպ իրեն դրսևորել է հարևանին ոչ հարիր կերպով:


Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին պատասխանել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի մեղադրանքներին, թե Իրանը ցանկանում է շիա մահմեդականություն տարածել Սիրիայում և Իրաքում:

Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ-ն նշել էր, որ իրենք փորձում են հնարավորինս համբերատար պահվածք դրսևորել, սակայն «ամեն բան ունի իր չափ ու սահմանը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել